Երկուշաբթի , 22 Հունիսի 2026

Ինչպես դադարել վախենալ «ապոկալիպտիկ հեռանկարներից»

Ինչպես դադարել վախենալ «ապոկալիպտիկ հեռանկարներից»

Sun, 21 Jun 2026 21:30:56 +0400


Կլինիկական հոգեբան Դանիել Դենիսը հայտարարել է, որ աշխարհի վերջի կամ «ապոկալիպտիկ հեռանկարների» մասին ունեցած վախերը թոթափելու համար կարեւոր է, որ մարդն ինքն իր համար իրականացնի տեղեկատվական զտում եւ ընտրի այն հուսալի աղբյուրները, որոնցից ստանալու է իր ամենօրյա լրատվությունը։

Բացի այդ, նա խորհուրդ է տալիս ամեն օր չկենտրոնանալ լրահոսի վրա եւ ավելի զբաղվել այն բանով, թե ինքն ինչ կարող է փոխել իրեն շրջապատող իրականությունում։

«Պետք է ուշադրությունը կենտրոնացնել այն ոլորտների վրա, որտեղ դուք ունեք որոշակի ազդեցություն, որոնք ըստ ձեզ արժեք են ներկայացնում իրենցից։ Դրանք կարող են լինել՝ աշխատանքը, ընտանիքը կամ հասարակությունը»։

Ապա արդեն պետք է սկսել փոխել շրջապատող իրականությունը, որքան հնարավոր է այն տրամաբանությամբ, թե ինչպիսի կյանք եմ ես ուզում կառուցել եւ ինչ քայլեր կարող եմ անել հիմա կամ այսօր, որ կյանքս դառնա ավելի լավը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էժան ծաղկեփնջերի հանրային խրախճանքի ներքո ծավալվում է Հայաստանի տնտեսությանը սպառնացող ժանտախտը

Էժան ծաղկեփնջերի հանրային խրախճանքի ներքո ծավալվում է Հայաստանի տնտեսությանը սպառնացող ժանտախտը Sun, 21 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով