Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

Ավինյանը սպառնացե՞լ է

Ավինյանը սպառնացե՞լ է

Mon, 22 Jun 2026 12:03:50 +0400


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նշել է, որ վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգում զգալի աշխատանքներ են իրականացվել, և կարևոր է ապահովել դրանց շարունակականությունը։

Քաղաքապետի խոսքով՝ այգում դեռևս առկա հիմնական խնդիրներից մեկը վերաբերում է տարածքում գործող որոշ սրճարանների գործունեությանը։ Նա ընդգծել է, որ այդ օբյեկտների աշխատանքում նկատվում են հնացած մոտեցումներ, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։

Ավինյանը նշել է, որ տարիների ընթացքում բազմաթիվ բանակցություններ է վարել տարբեր վարձակալների հետ և եկել այն եզրակացության, որ հին աշխատաոճով ձևավորված գործարարներից շատերը դժվարությամբ են ընդունում նոր գաղափարներ և փոփոխություններ։ Նրա գնահատմամբ՝ տնտեսվարողները պետք է հարմարվեն ժամանակի պահանջներին և վերանայեն իրենց գործունեության սկզբունքները։

Քաղաքապետը նաև դիմել է Երևանի տարբեր հատվածներում վարձակալական հիմունքներով գործունեություն ծավալող տնտեսվարողներին՝ նշելով, որ նրանք պետք է կամ արդիականացնեն իրենց աշխատանքային մոտեցումները, կամ մտածեն այլ զբաղվածության մասին։ Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունները հետևողականորեն շարունակելու են աշխատանքը՝ ապահովելու համար, որ հանրային տարածքներում գործող առևտրային օբյեկտները համապատասխանեն ժամանակակից չափանիշներին։

«Ովքեր նախկինից վարձակալական հիմունքներով Երևանի տարբեր հատվածներում առևտրային տարբեր օբյեկտներ են աշխատեցնում, երևի թե ձեր էդ իրավունքը փորձեք վաճառել, որովհետև մենք վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից, որովհետև դուք այլևս չեք համապատասխանում մերօրյա պահանջներին»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում

«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Wed, 15 Jul 2026 08:15:42 +0400 Բոլորը գիտեն, որ նախնական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով