Վաղ առավոտյան ինչ մեքենա է այրվել Երևանում
Mon, 22 Jun 2026 12:45:15 +0400

Այսօր վաղ առավոտյան Արշակունյաց պողոտայում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել, ներսում գտնվել է ավտոմեքենա։ Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ երկու մարտական հաշվարկով։ Հրշեջներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել:
Բացի այդ, կրակի ազդեցությունից վնասվել է հարևանությամբ կայանված «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի հետևի հատվածը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր