Երկուշաբթի , 22 Հունիսի 2026

Իմացա՞ր, պարոն վարչապետ

Իմացա՞ր, պարոն վարչապետ

Mon, 22 Jun 2026 19:15:17 +0400


«Պետք է իմանալ՝ կարկուտներն ինչի հետևանք են»,- Գեղարքունիքում հայտարարել էր լիգիտիմությունը կորցրած Հայաստանի վարչապետ Փաշինյանը: Զարմանալի է, որ «ամենագետ մեր վարչապետը» տեղյակ չէր դրանից: Կարծում եմ, որ պետք է տեղյակ լիներ, թե դրանք ինչի հետևանք են: Բայց քանի որ դիմացը գյուղացիներ էին, որոնք բերք էին կորցնում կամ արդեն կորցրել էին կարկտից, անոմալության պատճառը նրանց չէր հետաքրքրում: Այլ կարկտի դեմ պայքարի՝ վաղուց հնարված մեթոդները չկիրառելը: Որ, չգիտես ինչու, չէին կիրառվում կամ թերի էին կիրառվուըմ վերջինիս վարչապետության իններորդ տարում: Չնայած լավ էլ գիտենք, թե ինչու. բա աստղաբաշխական աշխատավարձերն ու պարգևատրումներն իրեն ու իր ենթականներին ուրիշ ինչ միջոցների հաշվին կատարվեին:

Այնուամենայնիվ, որպեսզի օտար երկրների և հատկապես իր իշխանության արևմտյան աջակիցների աչքում ինքը չհեղինակազրկվի՝ ասեմ, որ անոմալ կարկուտներն կլիմայի գլոբալ տաքացման հետևանք են: Մեր աշխարհագրական գոտում ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է կարկուտների կամ էլ քաղաքային ջրհեղեղների: Ինչի պատճառով գյուղացին բերք է կորցնում, իսկ քաղաքների փողոցներում մեքենաները ստիպված են վերածվելու կիսատ-պռատ նավակների: Եթե, իհարկե, նախընտրում են ոչ թե լռվել տեղում, այլ շարժվել առաջ: Ու դա տեղի է ունենում տվյալ դեպքում «ի պատիվ» Երևանի քաղաքապետարանի ղեկավարության:

Ինչևէ, կլիմայի փոփոխության ամենալուրջ վկայությունն աշխարհի ամենամեծ այսբերգի (А23а անվանումով) հալվելու գործընթացն էր: 1986-ին Անտարկտիդայից անջատված հսկա (մոտ 1 տրիլիոն տոննա զանգվածով, 280-400 մետր բարձրությամբ ու 4170 քառ/կմ մակերեսով) սառցե կտորը դանդաղորեն շարժվելով դեպի հյուսիսային տաք ջրեր՝ այս տարվա գարնանն ամբողջությամբ հալվեց: Եվ օվկիանոսային աղի ջրերին պարգևեց 1500-1600 խորանարդ կիլոմետր ծավալով մաքուր սառը ջուր: Զարմանալի է, որ սեփական «սիրելի» ժողովրդին ընտրություններում հաղթած Փաշինյանը չֆայմեց այն որևէ տարբերակով բերել ու լցնել հայաստանյան որևէ ջրամբար, իսկ հետո արտահանել արաբական որևէ երկիր: Պետբյուջեն անմիջապես կլցվեր, ու լիքը բացեր հնարավոր կլիներ փակել այդ գումարով՝ էլ չասած պարգևավճարների մեծացման մասին:

Չնայած դա տեղի չունեցավ, բայց, այնուամենայնիվ, ողջունելի է, որ Հայաստանի վարչապետը հետաքրքրվեց գյուղացիների խնդիրներով: Եվ ոչ թե, ասենք, ոչ արևմտյան պետությունների գործակալներով ու նրանց «ջախջախելու» հարցերով: Էլ չասած ունկնդիրների առջև գիտական բնույթի հարցի բարձրացրման մասին: Կարծում եմ, որ ամբողջությամբ վաստակել էր դրա իրավունքը, քանի որ իր համառ ջանքերի շնորհիվ փակվել էր հայկական գյուղատնտեսական ապրանքների մուտքը հիմնական շուկա հանդիսացած երկիրը՝ Ռուսաստան: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ հենց գյուղմթերք արտադրողների հաշվին ինքը կարողացավ պահպանել իր իշխանությունը: Ու որպես դրա վարձատրություն՝ հասավ նրան, որ ռուսական շուկան փակվեց նույն այդ գյուղացիների առաջ:

Ի դեպ, խոսելով իշխանության պահպանման մասին ՝ չեմ կարող չշեղվել թեմայից ու մի փոքր չանդրադառնալ իշխանության լեգիտիմության հարցին: Մինչև 2026-ի հունիսի 7-ի ընտրությունը վերջինս անընդհատ ճամարտակում էր, թե իր իշխանությունը սերում է ժողովրդից: Դա միակ իշխանությունն է, որին ընտրել է ժողովուրդն իր ազատ կամքով՝ առանց պարտադրանքի կամ գնվելու: Եվ, ըստ այդմ, վերջին 30 տարվա Հայաստանի Հանրապետության միակ լեգիտիմ իշխանությունն է: Ու այդ վարկածի վրա էր կառուցում 2018-ից սկսած իր ողջ քարոզչությունը: Սակայն 2026-ի նրա նախընտրական քարոզչությունն ու այնուհետև քվեարկությունն ու դրա մասնակի չեղարկումը վկայեցին, որ եթե նույնիսկ ժամանակին նման բան առկա էր, ապա դա մնացել է սնցյալում: Քարոզարշավի ընթացքում ինքը, նախ, սարսափի մթնոլորտ ձևավորեց ողջ երկրով մեկ: Մի կողմից, սարսափ թշնամու կողմից նախաձեռնվելիք պատերազմից: Եվ երկրորդ կողմից, սարսափ պետական իշխանության իրավապահ մարմինների ոտնձգություններից:

Իսկ վերջում էլ օրենքի կոպիտ խախտումով խոչընդոտելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքն Ազգային ժողով՝ զրոյի հավասարեցրեց իր կողմից բազմիցս գովված սեփական լեգիտիմությունը: Իսկ եթե հունիսի 7-ից այս կողմ իշխանությունը բացարձակ լեգիտիմ չէ, ապա ինչո՞ւ չպետք է անոմալ կարկուտների պատճառ լիներ լեգիտիմության կորուստը: Ինքը չէ՞ր, որ ազգադավ բոլոր գործողություններն արդարացնում էր իր իշխանության լեգիտիմությամբ: Իսկ լեգիտիմության կորստից հետո մինչ այդ իրեն ձայն տված (56.52 տոկոս) գեղարքունիքցիներն էլ շիրակցիների (56.15 տոկոս) նման պետք է բախվեին բնական աղետների: Հաշվի առնելով, որ հունիսի 7-ի նաև իրենց քվեարկությամբ աղետի առաջ կանգնեցրին Հայաստանի Հանրապետությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան

Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Mon, 22 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով