210 անձ Բերդից Իջևան են հասնում` աշխատավարձ ստանան

210 անձ Բերդից Իջևան են հասնում` աշխատավարձ ստանան

Mon, 22 Jun 2026 20:15:18 +0400


Տավուշի մարզի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները դժգոհ են` հանձնաժողովների անդամների մի փոքր մասն է ստացել հունիսի 7-ի իրենց աշխատանքի վարձատրության գումարը, մնացածներին չէին վճարում։ Աշխատավարձի վճարումը վերսկսվեց հունիսի 22-ին։

Այդ գումարները վճարվում են միայն ՎՏԲ-Հայաստան բանկի միջոցով։ 3-4 տարի առաջ Տավուշի մարզի Բերդ քաղաքում փակվել է այդ բանկի մասնաճյուղը։ Բերդ համայնքի 21 տեղամասային ընտրական հանձնաժողովների 210 անդամները (ներառյալ ընտրատեղամասերում առկա սարքերի վրա աշխատողները) իրենց աշխատավարձը ստանալու համար ստիպված են գումար և ժամանակ ծախսել` Բերդ համայնքից Իջևան հասնել, որտեղ ՎՏԲ-Հայաստանի մասնաճյուղն է գործում։

Ստացած գումարն էլ մեծ չէ, ընտրական հանձնաժողովների անդամի և քարտուղարի աշխատավարձը կազմում է նվազագույն ամսական աշխատավարձի չափ՝ 75 հազար դրամ, հարկերը հանած՝ 73 հազար դրամ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

2 օրում՝ 3 ջրահեղձված Տավուշի մարզում

2 օրում՝ 3 ջրահեղձված Տավուշի մարզում Fri, 10 Jul 2026 17:45:45 +0400 Հուլիսի 9-ին, ժամը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով