Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ

Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ

Mon, 22 Jun 2026 22:15:55 +0400


Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում է.

«Ըստ Երուսաղեմի Հրեական համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ իսրայելցիների 90 տոկոսից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի։

Եթե մինչ այս տարբեր քարոզչական տեխնոլոգիաների և լրտեսական ցանցի միջոցով իսրայելական կողմը կարողանում էր Իրանի ներսում ազդել հասարակական տրամադրությունների վրա, ապա ԱՄՆ-ի և Իսրայելի հետ վերջին պատերազմից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։

Իրանական հաջող անզուգաչափ գործողությունները թե՛ մարտադաշտում, թե՛ դիվանագիտության տիրույթում ստեղծել են չափազանց դժվարին իրավիճակ հենց Իսրայելի ներսում Նեթանյահուի կառավարության համար, ինչն ինքնին կարելի է դիտարկել նաև Իրանի քարոզչական հաղթանակ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպե՞ս պահպանել ԹՐԻՓՓ-ի հայկականությունը

Ինչպե՞ս պահպանել ԹՐԻՓՓ-ի հայկականությունը Thu, 17 Sep 2026 12:45:47 +0400 Թրամփի ուղու կառուցման երկու խոչընդոտ …