Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին

«Հրապարակ»․ Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին

Thu, 30 Apr 2026 08:10:08 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 10 տարի պաշտպանության փոխնախարար (2007-2017թթ․), ապա 2017-2020 թթ․ արտակարգ իրավիճակների փոխնախարար աշխատած Արա Նազարյանին։

Նա մի շարք զինվորականների հետ անցնում է մի քրեական վարույթով, որը վերաբերում է ՊՆ-ի կողմից բնակարաններ հանձնելուն:

Պարզելու համար, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, փորձեցինք կապվել Նազարյանի կամ նրա փաստաբանի հետ, սակայն չհաջողվեց։

Վերջին տարիներին Նազարյանը հանրության տեսադաշտից անհետացել է, հայտնի չէ, թե այժմ ինչով է զբաղվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Տիգրանաշենը հանձնում են, դրա համար Սեւակի արձանը հանեցին

«Հրապարակ». Տիգրանաշենը հանձնում են, դրա համար Սեւակի արձանը հանեցին Fri, 04 Sep 2026 10:45:42 +0400 …