ԱԱ-2026․ Մեսսի դուբլն ու համաշխարհային գոլահարի ռեկորդը
Tue, 23 Jun 2026 12:00:44 +0400

Լիոնել Մեսսին դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն։
Մունդիալ – 2026-ի երկրորդ փուլի՝ Ավստրիայի դեմ Դալասում կայացած մրցավեճում լեգենդար արգենտինացին խփեց իր 17-րդ և 18-րդ գոլերը աշխարհի առաջնություններում՝ գերազանցելով գերմանացի Միրոսլավ Կլոզեին (16)։
J խմբի խաղն ավարտվեց 2-0 հաշվով՝ Արգենտինայի օգտին։
Մեսսին իր պատմական գոլը խփեց 38-րդ րոպեին։
Նա կարող էր ավելի վաղ գոլ խփել, բայց չկարողացավ արդյունավետ իրացնել 9-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի նկատմամբ խախտման համար նշանակված 11 մետրանոց հարվածը։
Բայց Մեսսին չսահմանափակվեց միայն մեկ գոլով։ 90+5-րդ րոպեին նա խփեց իր հինգերորդ գոլը ընթացիկ առաջնությունում։
Արգենտինան 6 միավորով ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆ փուլում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր