Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում

Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում

Tue, 28 Jul 2026 23:41:06 +0400


Ռուբեն Ռուբինյանը դեռևս ԱԺ նախագահի լիազորությունները չստանձած, որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը։

Այսօր նա մի աննախադեպ խայտառակ որոշում է ստորագրել, որը գործնականում սահմանափակում է ԱԺ-ի տարածքում լրատվամիջոցների աշխատանքը և այն գործնականում դարձնում գրեթե անհնարին։

«ԱԺ նստավայրի տարածքում
և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշմամբ
փաստացի սահմանափակվում է խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժը։ Նրանց աշխատանքի համար սահմանվում է հատուկ առանձնացված տեղ։

«Հատուկ վերահսկելի գոտիներում» առհասարակ արգելվում է լրագրողի աշխատանքը։

Լրացուցիչ վարչական խոչընդոտներ են ստեղծվում ԱԺ հանձնաժողովների նիստերի լուսաբանման համար։ Հանձնաժողովների նիստերը լուսաբանելու համար լրագրողների ցուցակագրում է սահմանվում, որը
պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ։ Նման բան երբեք գոյություն չի ունեցել։

Փաստացի, լրագրողներին արգելվում է տեսանկարահանել ԱԺ դահլիճի օթյակից։ Սա նշանակում է, որ երբ ԱԺ ուղիղ հեռարձակումն անջատվի, ԶԼՄ-ները այլևս դահլիճում կատարվողը տեսանկարահանելու հնարավորություն չեն ունենա։

Արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել ՊՊԾ աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ Այս սահմանափակումը, ըստ էության, հնարավոր ապօրինի հրահանգների կատարումը չարձանագրելու, չֆիքսելու համար է։

Այս սահմանափակումները որևէ կերպ չեն կարող հիմնավորվել` որպես անվտանգության
համար անհրաժեշտ և համաչափ միջոցառումներ։

Սրանք պարզապես խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներ են, որովհետև, խոսքի ազատությունը ներառում է նաև լրագրողների իրավունքը՝ հավաքելու և տարածելու հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն, այդ թվում ու հատկապես հատկապես խորհրդարանի գործունեության վերաբերյալ։
Մեկնաբանության մեջ որոշման հավելվածն է և այդ մասին պատմող նյութի հղումը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարիաննա Ղահրամանյանը։

Возможно, это изображение текст

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրկուտսկում ժանտախտ չկա․ Ռուսաստանը պատասխանել է ԱՀԿ-ին

Իրկուտսկում ժանտախտ չկա․ Ռուսաստանը պատասխանել է ԱՀԿ-ին Wed, 07 Oct 2026 14:00:42 +0400 Առողջապահության համաշխարհային …