Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում

Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում

Tue, 23 Jun 2026 17:15:29 +0400


Այսօր Դալարիկ կայարանում տեղի ունեցած վթարի հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ տուժածի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:55-ին, Դալարիկ կայարանում վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով վնասվել են վերգետնյա կապի համակարգն ու շոգեքարշը։
Վթարի հետևանքով չեղարկվել է Երևան-Գյումրի ժամը 14:25-ի ուղևորատար էլեկտրագնացքի երթը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայում շատերը չեն հավանում Թրամփին․ նոր հարցում

Թուրքիայում շատերը չեն հավանում Թրամփին․ նոր հարցում Sun, 23 Aug 2026 20:15:27 +0400 Թուրքիայում հանրային …