Տարանտինոն նկարահանվում է նոր ֆիլմում
Tue, 23 Jun 2026 23:30:49 +0400

Ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հանդես կգա Ջեյմի Ադամսի դրամատիկ կինոնկարում։ Նա կմարմնավորի գլխավոր հերոսներից մեկին, հայտնում է Nation պարբերականը։ Նախագծի մասին այլ մանրամասներ չեն հրապարակվում։ Միայն համացանցում առկա են լուսանկարներ, որոնք արվել են Պորտքոուլում՝ նկարահանումների ժամանակ, որտեղ Տարանտինոն եւ երգչուհի Քայլի Մինոուգն են։ Նշենք, որ Տարանտինոն արդեն հանդես եկել է Ադամսի կինոնկարներում, որտեղ նրա խաղընկերներն էին Սոֆյա Բութելան եւ Սայմոն Փեգը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր