Չորեքշաբթի , 24 Հունիսի 2026

Իսրայելն ու Լիբանանը կրկին բանակցում են․ կարևոր մանրամասներ

Իսրայելն ու Լիբանանը կրկին բանակցում են․ կարևոր մանրամասներ

Wed, 24 Jun 2026 14:30:29 +0400


Իսրայելը և Լիբանանը բանակցություններ են վարում Լիբանանի հարավից իսրայելական զորքերի փուլային դուրսբերման շուրջ՝ ԱՄՆ-ի կողմից աջակցվող «փորձնական» նախագծի շրջանակներում, հաղորդում է իսրայելական Kan հեռուստաալիքը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին։

Նախաձեռնության նպատակն է ստեղծել «Հզբոլլահ»-ից զերծ հատուկ անվտանգության գոտիներ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի խիստ հսկողության ներքո։

Նախագծին մասնակցող լիբանանյան զինվորականները կանցնեն հատուկ ստուգում և վարժեցում՝ ԱՄՆ հսկողության ներքո՝ համոզվելու համար, որ նրանք կապված չեն «Հզբոլլահ»-ի հետ։

Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, տեղի են ունենում քննարկումներ կոնկրետ տարածքների (այսպես կոչված փորձնական գոտիների) և իսրայելական զորքերի մասնակի դուրսբերման պայմանների վերաբերյալ։

Իսրայելի ղեկավարությունը հայտարարում է, որ Լիբանանի հարավում ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև անվտանգության պայմանների ապահովումը։ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է պահպանել գործողությունների գործառնական ազատությունը՝ կանխելու համար զինյալների ենթակառուցվածքների վերակառուցումը նույնիսկ լիբանանյան բանակի կողմից մուտք գործած տարածքներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելն անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի համաձայնագիրը․ Թրամփը հուսախաբ է արել Իսրայելին

Իսրայելն անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի համաձայնագիրը․ Թրամփը հուսախաբ է արել Իսրայելին Sun, 14 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով