Երկուշաբթի , 31 Օգոստոսի 2026

Մարկ Ռյուտեն հասկանում է Դոնալդ Թրամփին

Մարկ Ռյուտեն հասկանում է Դոնալդ Թրամփին

Wed, 24 Jun 2026 20:30:33 +0400


ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ լիովին հասկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը, կապված մի շարք երկրների կողմից՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական տանդեմի ձեռնարկած գործողությունների ընթացքում որդեգրած դիրքորոշման հետ։ Ռյուտեն ասել է մասնավորապես, որ հասկանում է, որ Թրամփի մոտ ՆԱՏՕ-ի հետ կապված կա հիասթափություն եւ հասկանում է, թե ինչու է նա հիասթափված։

Միաժամանակ՝ Ռյուտեն հույս է հայտնել, որ նման հիասթափության առիթները եզակի դեպքեր են, քանի որ դաշինքի այլ անդամներ էլ տրամադրել են իրենց բազաները Միացյալ Նահանգներին՝ Իրանի դեմ գործողություններն իրականացնելիս։ Նա որպես օրինակ է բերել Իտալիային։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պահանջվում է կառուցողական ընդդիմություն

Պահանջվում է կառուցողական ընդդիմություն Sat, 22 Aug 2026 17:15:08 +0400 Գործող իշխանությունը, դրա աջակիցները եւ …