Կիրակի , 30 Օգոստոսի 2026

Եվս մեկ հզոր երկրաշարժ՝ այս անգամ Ճապոնիայում․ տուժածներ կան

Եվս մեկ հզոր երկրաշարժ՝ այս անգամ Ճապոնիայում․ տուժածներ կան

Thu, 25 Jun 2026 12:00:27 +0400


Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հաղորդել է, որ երկրի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ։

Ըստ Japan Times-ի՝ վեց մարդ վիրավորվել է։

Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Իվատե պրեֆեկտուրայից արևելք, 50 կիլոմետր խորության վրա։

Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա երկրաշարժը գնահատվել է որպես «ավերիչ»։

Սկզբում հայտարարվել էր ցունամիի մասին նախազգուշացում, սակայն մի քանի րոպե անց այն չեղարկվել է։ Բնակիչներին կոչ է արվում զգոն մնալ՝ զգուշացնելով հնարավոր հետցնցումների մասին։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի գրասենյակը ստեղծել է արտակարգ իրավիճակների շտաբ՝ երկրաշարժի և դրա հետևանքների մասին տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար։

Տեղական էներգետիկ ընկերությունները նաև հետաքննում են, թե արդյոք երկրաշարժը արտակարգ իրավիճակներ է առաջացրել տեղական միջուկային օբյեկտներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Եվրոպայում գործող ռուսական լրատվամիջոցները «գովերգում» են Փաշինյանին

«Հրապարակ»․ Եվրոպայում գործող ռուսական լրատվամիջոցները «գովերգում» են Փաշինյանին Sat, 29 Aug 2026 11:45:54 +0400 Վերջին …