Ուրբաթ , 26 Հունիսի 2026

Անվտանգությունը՝ առաջնահերթություն. Լիդիան Արմենիայի մասնագետները վերապատրաստվել են TapRooT® միջազգային մեթոդաբանությամբ

Անվտանգությունը՝ առաջնահերթություն. Լիդիան Արմենիայի մասնագետները վերապատրաստվել են TapRooT® միջազգային մեթոդաբանությամբ

Thu, 25 Jun 2026 15:04:23 +0400


Հանքարդյունաբերության ոլորտում նույնիսկ աննշան թվացող միջադեպը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մարդկանց առողջության, շրջակա միջավայրի և արտադրական գործընթացների համար։ Այդ պատճառով անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովումը պահանջում է ոչ միայն խիստ չափորոշիչներ, այլև՝ շարունակական կրթություն և մասնագիտական զարգացում։
Իր աշխատակիցների, տեղական համայնքների և մյուս շահագրգիռ կողմերի հանդեպ ստանձնած պատասխանատվության շրջանակում Լիդիան Արմենիան շարունակում է ներդրումներ կատարել մարդկային կապիտալի զարգացման մեջ՝ ընդլայնելով աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները, որոնք նպաստում են հնարավոր ռիսկերի կանխարգելմանը և արդյունավետ կառավարմանը։

Հենց այդ նպատակով ընկերության ղեկավար կազմի մի շարք ներկայացուցիչներ մասնակցել են TapRooT® արմատական պատճառների վերլուծության (Root Cause Analysis) միջազգային մեթոդաբանությանը նվիրված մասնագիտական վերապատրաստման դասընթացին։ TapRooT®-ը միջադեպերի հետաքննության և կանխարգելման աշխարհում լայնորեն կիրառվող առաջատար մեթոդաբանություններից է, որը հնարավորություն է ընձեռում բացահայտել ոչ միայն տեղի ունեցածի անմիջական պատճառները, այլև խորքային գործոնները, որոնք կարող են հանգեցնել նման իրավիճակների առաջացմանը։ Մեթոդաբանությունը նաև օգնում է մշակել արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ՝ բացառելով միջադեպերի կրկնությունը։

Պատասխանատուների համոզմամբ՝ վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքներն ու գործնական հմտությունները կնպաստեն Ամուլսարի ծրագրում անվտանգության մշակույթի հետագա ամրապնդմանը, ռիսկերի նվազեցմանը և գործառնական գործընթացների շարունակական կատարելագործմանը։

Դասընթացը վարել է միջազգային ճանաչում ունեցող փորձագետ Թոմ Դի Ջակոմոն, որն ունի ավելի քան 40 տարվա մասնագիտական փորձ նավթագազային և էներգետիկ ոլորտներում։ Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է համաշխարհային խոշոր ընկերություններում, այդ թվում՝ ExxonMobil-ում, Texaco-ում և Saudi Aramco-ում։ Վերջին 17 տարիներին նա մասնագիտացած է TapRooT® մեթոդաբանության ուսուցման և կիրառման ոլորտում՝ համագործակցելով տարբեր երկրների խոշոր արդյունաբերական կազմակերպությունների հետ։

Լիդիան Արմենիայում համոզված են, որ անվտանգության բարձր մշակույթը ձևավորվում է գիտելիքի, պատասխանատվության և շարունակական զարգացման համադրությամբ, իսկ նման նախաձեռնությունները կարևոր ներդրում են անվտանգ և արդյունավետ աշխատանքային միջավայրի ձևավորման գործում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ

Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Wed, 24 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով