Ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվն աճում է․ նոր տվյալներ՝ Վենեսուելայից
Thu, 25 Jun 2026 16:30:11 +0400

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 164–ի, ավելի քան 900 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահի լիազորությունները կատարող Դելսի Ռոդրիգեսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել 32 զոհի և 700 վիրավորների մասին։
«Առկա տեղեկությունների համաձայն` 164 մարդ զոհվել է, 971 մարդ` վիրավորվել», – ասել է նա TeleSUR հեռուստաուղերձի ժամանակ։
Հիշեցնենք՝ Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով երկու ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Խափանումներ են գրանցվել ինտերնետի և կապի աշխատանքում, ավերածություններ կան։ Տեղի իշխանությունները արտակարգ դրություն են մտցրել։
Մի քանի երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, հայտնել են երկրին օգնություն ցուցաբերելու մասին։
Զոհերի թիվը, ենթադրաբար, կարող է մի քանի անգամ աճել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր