Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

Ի՞նչ է ակնկալում ԱՄՆ-ն Իրանից․ Ռուբիոն նշել է «կարմիր գծերը»

Ի՞նչ է ակնկալում ԱՄՆ-ն Իրանից․ Ռուբիոն նշել է «կարմիր գծերը»

Thu, 25 Jun 2026 17:00:03 +0400


Միացյալ Նահանգները պատրաստ է նոր համաձայնագրի հասնել Իրանի հետ, սակայն մտադիր չէ ամեն գնով զիջումների գնալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանամայում՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։

Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնը դիվանագիտական ​​կարգավորման հույս ունի և բաց է բանակցությունների համար, եթե Թեհրանը փոխի իր մոտեցումը արտաքին քաղաքականության նկատմամբ։

«Մենք պատրաստ ենք դրան, հատկապես, եթե Իրանը որոշի, որ իր գաղափարախոսությունը արտահանելու ձգտող հեղափոխական շարժման փոխարեն ցանկանում է դառնալ ազգային պետություն, որը կենտրոնացած է իր սեփական ժողովրդի բարեկեցության վրա», – նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռուբիոն նաև անդրադարձել է Հորմուզի նեղուցին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն այս ռազմավարական երթուղին չի համարում որևէ մեկ երկրի վերահսկողության տակ։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պնդում է, որ ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է հաշվի առնի տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների շահերը։

«Մենք բաց ենք խաղաղության համար, բայց խոսում ենք երկարատև և իրական խաղաղության մասին, որը չի խաթարի ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ էլ Պարսից ծոցում մեր գործընկերների անվտանգությունն ու բարգավաճումը», – ընդգծել է Ռուբիոն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանում տոն է․Ռուբիոն ևս շնորհավորել է ռուս ժողովրդին

Ռուսաստանում տոն է․Ռուբիոն ևս շնորհավորել է ռուս ժողովրդին Fri, 12 Jun 2026 21:50:24 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով