Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

Որ դեպքում է հնարավոր Հայաստանից Բելգիա ծիրան ներմուծել

Որ դեպքում է հնարավոր Հայաստանից Բելգիա ծիրան ներմուծել

Thu, 25 Jun 2026 21:26:19 +0400


Ի գիտություն․․

ԵՄ հայկական ամենամեծ քանակի սննդամթերք ներկրող բելգիական Ludas Bv ֆիրմայի հիմնադիր Ludmila Abramian-ի հետ երկար ժամանակ քննարկում ենք ծիրանի արտահանման հնարավորությունները․․
Սա Բելգիայի սննդի անվտանգության տեսչության պաշտոնական պատասխանն է մեր թարգմանությամբ․․
Թարմ ծիրանների ներմուծման համար դուք պետք է ունենաք հետևյալը.

Խնդրում ենք տեղեկացնել մեզ հետևյալի մասին.
* Օդային փոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր
* Air Waybill (օդային բեռնագիր)
* Առևտրային հաշիվ (Commercial Invoice)
* Պարտադիր բուսասանիտարական (ֆիտոսանիտարական) վկայական
* Այն պարտադիր է և պետք է տրվի Հայաստանի իրավասու պետական մարմնի կողմից՝ մինչև ապրանքի արտահանումը։
* Բելգիա ժամանելիս իրականացվող ստուգումները․
* Ֆիզիկական ստուգում՝ կարանտինային վնասատուների և հիվանդությունների առկայության վերաբերյալ։
* Ստուգում, որ ապրանքը համապատասխանում է ԵՄ առևտրային չափանիշներին։
* Ձեր ընկերության գրանցման պահանջները
* LUDAS BV-ն պետք է ունենա FAVV-ի (Սննդամթերքի անվտանգության դաշնային գործակալություն) թույլտվություն։
* Ընկերությունը պետք է գրանցված լինի TRACES համակարգում որպես ներմուծող։
* Եթե դեռ գրանցված չեք TRACES-ում, պետք է դիմեք LCE Vlaams-Brabant – Limburg ծառայությանը։
* Ինչ պայմաններ պետք է պահպանվեն, որպեսզի ապրանքը չմերժվի կամ չոչնչացվի
* Ծիրանը պետք է լինի ազատ կարանտինային վնասատուներից։
* Պետք է կցված լինի բուսասանիտարական վկայական։
* Ապրանքը պետք է համապատասխանի Եվրոպական Միության թարմ մրգերի առևտրային չափանիշներին։

Հիմնական եզրակացությունը
Ձեր ընկերությունը պետք է նախ գրանցված լինի որպես ներմուծող TRACES համակարգում և ունենա FAVV-ի համապատասխան թույլտվությունը։ Դրանից հետո յուրաքանչյուր ներմուծման համար անհրաժեշտ կլինի.
* Air Waybill (օդային բեռնագիր),
* Commercial Invoice (առևտրային հաշիվ),
* Հայաստանի կողմից տրված բուսասանիտարական վկայական,
* մաքսային ձևակերպում Բելգիա ժամանելիս։

Եթե այս բոլոր պահանջները կատարվեն, ապա Հայաստանից Բելգիա ծիրան ներմուծելը հնարավոր է․․

Գրել է Արա Մարությանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՛չ Նախագահ Քոչարյանին, ո՛չ նրա ընտանիքին հնարավոր չէ ընկճել կամ. «Հայաստան» դաշինք

Ո՛չ Նախագահ Քոչարյանին, ո՛չ նրա ընտանիքին հնարավոր չէ ընկճել կամ. «Հայաստան» դաշինք Tue, 25 Aug …