Ուրբաթ , 17 Հուլիսի 2026

Դրոններից տուժած գործարանը կվերականգնվի 6 ամսում

Դրոններից տուժած գործարանը կվերականգնվի 6 ամսում

Thu, 25 Jun 2026 23:00:14 +0400


Մոսկվայի նավթավերամշակման գործարանի լիարժեք վերականգնման համար, որը տուժել էր ուկրաինական դրոնների հարձակումից, կպահանջվի առնվազն վեց ամիս։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն հաղորդման, ուկրաինական հարվածները նավթավերամշակման ենթակառուցվածքներին, արդեն բերել են Ռուսաստանում վերամշակման հզորությունների կրճատման, նավթամթերքների դեֆիցիտի եւ վառելիքի թանկացման, լցակայաններում մի շարք ռեգիոններում հատկապես՝ հերթերի գոյացման։

Մոսկվայի նավթավերամշակման գործարանը Մոսկվայի ռեգիոնի խոշորագույն մատակարարն էր եւ հանդիսանում էր «Գազպրոմ նեֆթի» դուստր-ձեռնարկությունը։ 24 թվականի տվյալներով, գործարանը տարեկան վերամշակում էր 11,6 միլիոն տոննա հում նավթ, արտադրում 2,9 միլիոն տոննա բենզին, 3,2 տոննա դիզելային վառելիք եւ 1,3 միլիոն տոննա բիթում։ Գործարանն այս տարվա հունիսին երկու անգամ ուկրաինական զինուժի կողմից ենթարկվել է դրոնային հարձակման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Thu, 16 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով