Տարբերություն չկա

Տարբերություն չկա

Fri, 26 Jun 2026 09:00:55 +0400


Մի պահ պատկերացրեք` ինչ կարող էր լինել, եթե, Աստված մի արասցե, Ադրբեջանը գրավեր Հայաստանը, եւ Ալիեւը դառնար Հայաստանի դեֆակտո ղեկավարը: Առաջին հերթին կոչնչացնեին Արցախի մասին հիշեցնող ամեն ինչ` կառույցները, դրոշը: Արցախի ներկայացուցչության շենքը նորից կդարձնեին ադրբեջանական թատրոն: Ատելություն ու թշնամանք կգեներացնեին արցախցիների նկատմամբ: Կփակեին Արցախի էջն ու կարգելեին օգտագործել «Արցախ» բառը, ծնունդով արցախցիների եւ արցախյան պատերազմների մասնակիցների նկատմամբ քրեական գործեր կհարուցեին ու կկալանավորեին: Հետո հայկական դպրոցներից կհանեին փառքի անկյունները, բոլոր պատերից կջնջեին արցախցի հերոսների նկարները, կապամոնտաժեին արցախյան ազատամարտերին նվիրված հուշարձանները:

Հետո կսկսեին պայքարը հայոց եկեղեցու դեմ` եկեղեցիներ կփակեին, պատարագներ կարգելեին, կաթողիկոսին գահընկեց կանեին: Անպայման բոլոր սփյուռքահայերի մուտքը Հայաստան կփակվեր: Առաջինը կարգելվեր Հայ հեղափոխական դաշնակցությունը, ապա՝ այն բոլոր կուսակցությունները, որոնք հայկականություն են քարոզում, հայկական պետականության հզորացման, Հայաստանի սահմանների պաշտպանության, ինքնիշխանության մասին են խոսում, պայքարում: Հաջորդ քայլերով կփոխեին հայոց պատմության եւ հայ գրականության դասագրքերը, դպրոցներից կհանեին «Զինպատրաստություն» առարկան: Կվերացնեին հայկական բանակն ու պարտադիր զինծառայությունը: Անպայման բանտում կհայտնվեին Ադրբեջանի դեմ հաղթանակած բանակի գեներալներն ու այդ շրջանում մեր պետությունը ղեկավարած նախագահները:

Ծանոթ ծրագիր է, չէ՞: Գրեթե այս բոլոր քայլերն այժմ իրականացնում է Հայաստանի գործող իշխանությունը: Այնպես որ, Հայաստանն ամբողջությամբ կզավթեն, թե հայկական իշխանության միջոցով կգործեն՝ տարբերությունը մեծ չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինչ շրջադարձեր կլինեն ԱՄՆ կոնգրեսի ընտրություններից հետո

Ինչ շրջադարձեր կլինեն ԱՄՆ կոնգրեսի ընտրություններից հետո Fri, 06 Nov 2026 13:45:47 +0400 Ամերիկյան պետության…

9 րոպե ago

Պեկինը գաղտնի տվյալնե՞ր է տվել Իրանին Ադրբեջանի օդանավակայանների մասին

Պեկինը գաղտնի տվյալնե՞ր է տվել Իրանին Ադրբեջանի օդանավակայանների մասին Fri, 06 Nov 2026 13:30:47 +0400…

24 րոպե ago

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է երկրորդ փուլով

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է երկրորդ փուլով Fri, 06 Nov 2026 13:18:07 +0400 Այսօր տեղի է…

37 րոպե ago

«Ձեր ՔՊ-ականները խառը-խշտիկ խոսում են», «Էլ տենց չարտահայտվեք», «Չեմ ասել՝ քոռ ու թոփալ են»

«Ձեր ՔՊ-ականները խառը-խշտիկ խոսում են», «Էլ տենց չարտահայտվեք», «Չեմ ասել՝ քոռ ու թոփալ են» Fri,…

39 րոպե ago

Թրամփին լուրջ փորձություններ են սպասվում․ ինչ են մտադիր անել դեմոկրատները

Թրամփին լուրջ փորձություններ են սպասվում․ ինչ են մտադիր անել դեմոկրատները Fri, 06 Nov 2026 13:15:09…

40 րոպե ago

Սպերցյանը չկա. Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է

Սպերցյանը չկա. Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է Fri, 06 Nov 2026 13:10:21 +0400 Հայաստանի ազգային…

45 րոպե ago