Ուրբաթ , 26 Հունիսի 2026

Տարբերություն չկա

Տարբերություն չկա

Fri, 26 Jun 2026 09:00:55 +0400


Մի պահ պատկերացրեք` ինչ կարող էր լինել, եթե, Աստված մի արասցե, Ադրբեջանը գրավեր Հայաստանը, եւ Ալիեւը դառնար Հայաստանի դեֆակտո ղեկավարը: Առաջին հերթին կոչնչացնեին Արցախի մասին հիշեցնող ամեն ինչ` կառույցները, դրոշը: Արցախի ներկայացուցչության շենքը նորից կդարձնեին ադրբեջանական թատրոն: Ատելություն ու թշնամանք կգեներացնեին արցախցիների նկատմամբ: Կփակեին Արցախի էջն ու կարգելեին օգտագործել «Արցախ» բառը, ծնունդով արցախցիների եւ արցախյան պատերազմների մասնակիցների նկատմամբ քրեական գործեր կհարուցեին ու կկալանավորեին: Հետո հայկական դպրոցներից կհանեին փառքի անկյունները, բոլոր պատերից կջնջեին արցախցի հերոսների նկարները, կապամոնտաժեին արցախյան ազատամարտերին նվիրված հուշարձանները:

Հետո կսկսեին պայքարը հայոց եկեղեցու դեմ` եկեղեցիներ կփակեին, պատարագներ կարգելեին, կաթողիկոսին գահընկեց կանեին: Անպայման բոլոր սփյուռքահայերի մուտքը Հայաստան կփակվեր: Առաջինը կարգելվեր Հայ հեղափոխական դաշնակցությունը, ապա՝ այն բոլոր կուսակցությունները, որոնք հայկականություն են քարոզում, հայկական պետականության հզորացման, Հայաստանի սահմանների պաշտպանության, ինքնիշխանության մասին են խոսում, պայքարում: Հաջորդ քայլերով կփոխեին հայոց պատմության եւ հայ գրականության դասագրքերը, դպրոցներից կհանեին «Զինպատրաստություն» առարկան: Կվերացնեին հայկական բանակն ու պարտադիր զինծառայությունը: Անպայման բանտում կհայտնվեին Ադրբեջանի դեմ հաղթանակած բանակի գեներալներն ու այդ շրջանում մեր պետությունը ղեկավարած նախագահները:

Ծանոթ ծրագիր է, չէ՞: Գրեթե այս բոլոր քայլերն այժմ իրականացնում է Հայաստանի գործող իշխանությունը: Այնպես որ, Հայաստանն ամբողջությամբ կզավթեն, թե հայկական իշխանության միջոցով կգործեն՝ տարբերությունը մեծ չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Թուրքիայի վտանգավոր հետաքրքրությունը մեր գյուղմթերքի նկատմամբ

«Հրապարակ»․ Թուրքիայի վտանգավոր հետաքրքրությունը մեր գյուղմթերքի նկատմամբ Fri, 26 Jun 2026 08:45:45 +0400 «Մեր միրգ-բանջարեղենի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով