Ինչ իրավիճակ է ՍԴ-ում. ինչ միջնորդություններ են ներկայացվել

Ինչ իրավիճակ է ՍԴ-ում. ինչ միջնորդություններ են ներկայացվել

Fri, 26 Jun 2026 12:26:02 +0400


Սահմանադրական դատարանում, ինչպես հայտնի է, մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատական նիստը։

Նիստի սկզբում քննարկվել են մի շարք միջնորդություններ։ Լիպարիտ Դրմեյանը առաջարկել է կասեցնել գործի քննությունը՝ հիմնավորելով, որ ՍԴ-ում քննվում է իրենց դիմումը՝ ԿԸՀ որոշումներից մեկի վերաբերյալ, և անհրաժեշտ է սպասել նաև Վարչական դատարանի որոշմանը՝ մյուս որոշման մասով։ Նա ընդգծել է, որ ԿԸՀ 258-Ա որոշման մեջ ներառված են իրավական գնահատականներ ու խախտումների վերաբերյալ դիրքորոշումներ, ուստի դրանց վերաբերյալ վերջնական դատական ակտը կարևոր է ընդհանուր գործի համար։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, արձագանքելով միջնորդությանը, նշել է, որ նույնիսկ կասեցման դեպքում սահմանված ժամկետը չի դադարի գործել։ Դատարանը որոշել է այս միջնորդության քննությունը հետաձգել։

Մեկ այլ միջնորդությամբ ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը բարձրացրել է դատական կազմի հարցը՝ նշելով, որ գործը քննվում է կրճատված կազմով։ Նրա խոսքով՝ Սահմանադրությունը չի կապում ՍԴ որոշումների ընդունման կարգը կազմի փոփոխության հարցի հետ, և անհրաժեշտ է ապահովել դատավարությանը Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի մասնակցությունը։ Նա միջնորդել է նաև կրճատված կազմի վերաբերյալ կարգավորումը հակասահմանադրական ճանաչելու մասին։ Ի պատասխան՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը չի համաձայնել այդ մոտեցման հետ՝ պնդելով, որ ներկայում առկա է ՍԴ կազմի իրավազորության խնդիր։ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը նշել է, որ կողմը նման միջնորդություն ներկայացնելու իրավունք չունի և կարող է միայն հայտնել իր մտահոգությունները։

Գործի քննության համատեքստում նշվել է նաև, որ ՍԴ 9 դատավորներից 7-ն են մասնակցում դատաքննությանը, քանի որ Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը ճանաչվել է անհնար՝ կանխակալ վերաբերմունքի հիմքով, իսկ Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նման միջնորդությունը մերժվել էր։

Նիստի ընթացքում հիշեցվել է, որ ՍԴ է մուտքագրվել ընդհանուր 7 դիմում՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որոնք ներկայացրել են ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ չանցած քաղաքական ուժեր։ Դիմումների հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման անվավեր ճանաչումն է։ Որոշ ուժեր նաև առաջարկում են երկրորդ փուլի անցկացում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ թագավորի վճարած հարկերի մասին տվյալներ են հրապարակվել

Առաջին անգամ թագավորի վճարած հարկերի մասին տվյալներ են հրապարակվել Sat, 27 Jun 2026 21:30:44 +0400…

22 րոպե ago

«Ամիրյանը Ադրբեջանում 26 կոմիսարներին էր գնդակահարել, դրա համար փողոցն անվանափոխեցին». քոմենթներ

«Ամիրյանը Ադրբեջանում 26 կոմիսարներին էր գնդակահարել, դրա համար փողոցն անվանափոխեցին». քոմենթներ Sat, 27 Jun 2026…

37 րոպե ago

Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ

Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ Sat, 27 Jun 2026 21:00:10 +0400 Իրանը խախտել…

52 րոպե ago

Նա տիրապետում է իրական պատկերին, դրա համար էլ այսքան չարացած է

Նա տիրապետում է իրական պատկերին, դրա համար էլ այսքան չարացած է Sat, 27 Jun 2026…

1 ժամ ago

Տարօրինակ ու անբնական բաներ են տեղի ունենում աշխարհում

Տարօրինակ ու անբնական բաներ են տեղի ունենում աշխարհում Sat, 27 Jun 2026 20:32:35 +0400 Լրագրող,…

1 ժամ ago

«Վազգեն Սարգսյան․ Ականատեսի հիշողություններ»

«Վազգեն Սարգսյան․ Ականատեսի հիշողություններ» Sat, 27 Jun 2026 20:15:38 +0400 Գիրք, որը պատմում է հայ…

2 ժամ ago