Ուրբաթ , 26 Հունիսի 2026

Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կմասնակցեն

Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կմասնակցեն

Fri, 26 Jun 2026 13:03:12 +0400


Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել՝ չքննարկել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը՝ հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի շրջանակում։

ՍԴ նախագահի խոսքով՝ ներկայացված բոլոր հանգամանքները արդեն մանրամասն ուսումնասիրվել են դատարանում, և աշխատակարգային նիստի ընթացքում քննարկումների շրջանակը նույնիսկ ավելի լայն է եղել, քան հրապարակային փուլում բարձրացված հարցերը։

Նա նաև ընդգծել է, որ դատավորների վերաբերյալ ներկայացված համեմատությունները նույնական չեն և գրեթե որևէ էական համընկնում չեն պարունակում, բացառությամբ որոշ ընդհանուր կապերի՝ կապված քաղաքական գործընթացների հետ։

Այսպիսով, ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կմասնակցեն ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության

Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Thu, 25 Jun 2026 18:49:07 +0400 Վերաքննիչ դատարանն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով