Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Արծրուն Հովհաննիսյանն այլեւս չի դասախոսի ԵՊՀ-ում

«Հրապարակ». Արծրուն Հովհաննիսյանն այլեւս չի դասախոսի ԵՊՀ-ում

Thu, 27 Aug 2026 09:08:58 +0400


Պատերազմի պարտության խորհրդանիշ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որը երկար տարիներ Երեւանի պետական համալսարանում դասախոսել է, այս տարի մայր բուհում դասաժամ չի ունենալու: Հովհաննիսյանը տարիներ առաջ մայր բուհի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում էր դասախոսություններով հանդես գալիս, իսկ պատերազմից հետո` Պատմության ֆակուլտետում։ Այստեղ սեմինար-դասընթացներ էր անցկացնում` «Ժամանակակից կոնֆլիկտները՝ աշխարհաքաղաքական դիտանկյունից» խորագրով:

Մայր բուհից մեզ ասացին, որ Հովհաննիսյանն այս տարի ո՛չ սեմինարներով է հանդես գալու, ո՛չ էլ դասախոսություններ է կարդալու: Գուցե պատճառն այն է, որ այս տարվա հուլիսի 1-ին նշանակվել է Պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանական կամակատար լինելու ծանրագույն հետեւանքները

Փաշինյանական կամակատար լինելու ծանրագույն հետեւանքները Wed, 14 Oct 2026 18:15:27 +0400 Արդյոք հե՞շտ է լինել …