Կիրակի , 26 Հուլիսի 2026

Հրաձգություն առեւտրի կենտրոններից մեկում․ կան զոհեր եւ վիրավորներ

Հրաձգություն առեւտրի կենտրոններից մեկում․ կան զոհեր եւ վիրավորներ

Sat, 04 Jul 2026 19:00:24 +0400


Առնվազն երկու մարդ զոհվել է, մեկը վիրավորվել՝ ԱՄՆ Միչիգան նահանգի Դիրբորն քաղաքի առեւտրային կենտրոններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

Միջադեպի հետեւանքով ընդհանուր առմամբ երեք մարդ է ստացել հրազենային վնասվածքներ։ Մեկը՝ մահացել է տեղում, մյուսը՝ բուժհաստատություն տեղափոխելուց հետո։ Երրորդի կյանքը հնարավոր է եղել փրկել։ Բոլոր մասնակիցները եղել են մոտ քսան տարեկան երիտասարդներ։ Բախման մասնակիցները իրար ծանոթ են եղել։ Նրանց միջեւ կոնֆլիկտ է առաջացել, որը սկզբում ծեծկռտուքի է վերածվել, իսկ հետո արդեն՝ հրաձգության։ Իրավապահները սկսել են հետաքննություն՝ դեպքի առնչությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փայտե քոթեջներից մեկում հրդեհ է բռնկվել

Փայտե քոթեջներից մեկում հրդեհ է բռնկվել Sun, 19 Apr 2026 12:45:25 +0400 Ապրիլի 18-ին, ժամը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով