Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Երբ է հրապարակվելու որոշումը

Երբ է հրապարակվելու որոշումը

Fri, 26 Jun 2026 14:31:35 +0400


Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի ընթացքում հայտարարել է, որ դատական գործընթացի ընթացքի և տևողության հետ կապված կարևոր որոշումներ պետք է ընդունվեն առաջիկա օրերին։

Նրա խոսքով՝ գործի քննությունից հետո դատարանը պետք է անցնի խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար, ինչը լրացուցիչ ժամանակ է պահանջում։ Դիլանյանը ընդգծել է, որ դատարանն ունի սահմանափակ ժամկետ՝ ընդհանուր առմամբ 8 օր, հաշվարկը՝ սկսած այսօրվանից։

Նա նշել է, որ հուլիսի 4-ը վերջնաժամկետն է, երբ պարտադիր պետք է հրապարակվի վերջնական որոշումը։ Այդ պատճառով դատարանը նախատեսում է աշխատել նաև շաբաթ օրը, իսկ կիրակի օրվա նիստ անցկացնելու հնարավորությունը ևս չի բացառվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ Thu, 08 Oct 2026 17:36:50 +0400 …