Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել հերոսների նկարների հեռացման դեպքի առնչությամբ

Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել հերոսների նկարների հեռացման դեպքի առնչությամբ

Fri, 26 Jun 2026 16:30:13 +0400


«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երևանի քաղաքապետարանը անհիմն պարզաբանում է տվել հերոսների նկարների հեռացման խայտառակ դեպքի առնչությամբ։ Թե բա՝ «Նկարները հեռացվում են ստորգետնյա անցումների վերանորոգման ծրագրի շրջանակում»։

Լո՞ւրջ եք ասում։ Ստորգետնյա անցումներում բարեկարգմանը խանգարող միակ բանը հերոսների որմնանկարնե՞րն էին։ Մետրոյի կայարանների և գրեթե բոլոր ստորգետնյա անցումների սանիտարահիգիենիկ վիճակը անմխիթար է, իսկ դուք «բարեկարգման ծրագրի» շրջանակում որոշել եք ջնջել հենց մեր հերոսների պատկերները։

Թե՞ սա ձեր ստոր ու մտածված հերթական քայլն է՝ մեր ազգային ինքնության հիմքերը հետևողականորեն խարխլելու ճանապարհին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով մեծարել նահատակների անունն ու պատիվը․ Բագրատ Սրբազան

Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով մեծարել նահատակների անունն ու պատիվը․ Բագրատ Սրբազան Fri, 14 …