Շաբաթ , 5 Սեպտեմբերի 2026

ԱՄՆ-ն այլեւս քաղաքական ապաստան չի տրամադրի

ԱՄՆ-ն այլեւս քաղաքական ապաստան չի տրամադրի

Fri, 26 Jun 2026 17:30:06 +0400


Միացյալ Նահանգները հայտարարել է, որ փաստացի դադարեցվում է քաղաքական ապաստանի տրամադրման համար օտարերկրացիներից հայցերի ընդունումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան վարչակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլերը։ «Այսպիսով, Ամերիկայի դռները փակ են բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ստանալ փախստականի կարգավիճակ»,- ասել է պաշտոնյան։

Նոր կարգի համաձայն, եթե անձը դիմում է Միացյալ Նահանգներ ապաստան ստանալու համար, ապա Միացյալ Նահանգները մի շարք երկրների հետ ունենալով պայմանավորվածություններ, տվյալ անձին առաջարկում է այլ երկիր, տեղափոխվելու համար, որը կհամաձայնի նրան ընդունել։ Նշենք, որ Գերագույն դատարանը հօգուտ վարչակազմի կայացրել էր վճիռ, որով թույլատրել էր դադարեցնել Սիրիայի եւ Հաիթիի քաղաքացիների համար «ժամանակավոր պաշտպանված անձ» կարգավիճակի տրամադրումը, եթե հայցը ներկայացված է օրինական հիմքերով։ Դա հնարավորություն է տալու հարյուր հազարավոր նման կարգավիճակ ունեցող անձանց արտաքսել Միացյալ Նահանգներից, նշում են մասնագետները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուժգին երկարաշարժ` Միացյալ Նահանգներում

Ուժգին երկարաշարժ` Միացյալ Նահանգներում Thu, 03 Sep 2026 23:00:16 +0400 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է …