Զախարովան Փաշինյանին մեղադրել է դեմագոգիայի մեջ․ ո՞րն է պատճառը

Զախարովան Փաշինյանին մեղադրել է դեմագոգիայի մեջ․ ո՞րն է պատճառը

Sat, 27 Jun 2026 12:00:50 +0400


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) երկրի անդամակցության թեմայի շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն, ինչպես նա դա արդեն արել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցությունը սառեցնելու կապակցությամբ։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ծանոթացանք հունիսի 25-ին Հայաստանի կառավարության նիստում, ինչպես նաև դրա արդյունքներով լրագրողների հետ շփման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։ Ակնհայտ է, որ հայ վարչապետը խոսակցությունը շեղում է, տեղափոխում դեմագոգիայի հարթություն, ինչպես նա դա արդեն արել էր ՀԱՊԿ-ում Երևանի մասնակցությունը, այսպես կոչված, սառեցնելու կապակցությամբ»,- ուշադրություն է հրավիրել դիվանագետը։

Զախարովան նշել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների, մասնավորապես՝ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը չի կարելի անվանել բարեխիղճ անդամակցություն ԵԱՏՄ-ին։

Դիվանագետը նշել է, որ Փաշինյանը հունիսի 25-ի կառավարության նիստում, ինչպես նաև լրագրողների հետ շփման ընթացքում անպատասխան է թողել գլխավոր հարցը։

«Մասնավորապես այն մասին, թե ինչպես կարելի է 2025 թվականին ընդունել «Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացը սկսելու մասին» օրենքը, անընդհատ պնդել, որ Հայաստանի ապագան Եվրոպայում է, 2026 թվականի մայիսին ստորագրել ԵՄ-ի հետ համատեղ հռչակագրեր՝ հանրապետությանը այդ միավորմանը մերձեցնելուն ուղղված կոնկրետ քայլերի ցանկով, և միաժամանակ խոսել ԵԱՏՄ լիիրավ անդամ մնալու մտադրության մասին։

Ըստ էության, ստացվում է, որ Երևանի գործունեությունը միության շրջանակներում ընդամենը ժամանակավոր միջոց է՝ եվրոպական բլոկին միանալու համար հող նախապատրաստելու նպատակով, որի չափանիշներն ու կանոնները արմատապես տարբերվում են ԵԱՏՄ-ից, և որը, բացի այդ, Ռուսաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն է վարում։ Նման պահվածքը չի կարելի անվանել բարեխիղճ անդամակցություն ԵԱՏՄ-ին»,- ընդգծել է Զախարովան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին

Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին Fri, 06 Nov 2026 14:45:25 +0400 Փաշինյանը…

12 րոպե ago

ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ընտրություններին

ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ընտրություններին Fri, 06 Nov 2026 14:32:48 +0400 Նոյեմբերի 4-ին տեղի…

24 րոպե ago

16 տարում ցորենի արտերը նվազել են գրեթե երեք անգամ

16 տարում ցորենի արտերը նվազել են գրեթե երեք անգամ Fri, 06 Nov 2026 14:15:42 +0400…

41 րոպե ago

Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին

Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին Fri, 06 Nov 2026 14:00:39 +0400 Ֆուտբոլի Հայաստանի…

56 րոպե ago

Իրանը 7 պահանջ է փոխանցել ԱՄՆ-ին․ մանրամասներ

Իրանը 7 պահանջ է փոխանցել ԱՄՆ-ին․ մանրամասներ Fri, 06 Nov 2026 14:00:04 +0400 Իրանը Կատարի…

57 րոպե ago

Ինչ շրջադարձեր կլինեն ԱՄՆ կոնգրեսի ընտրություններից հետո

Ինչ շրջադարձեր կլինեն ԱՄՆ կոնգրեսի ընտրություններից հետո Fri, 06 Nov 2026 13:45:47 +0400 Ամերիկյան պետության…

1 ժամ ago