«Յուքոմ»-ը խաղողի այգի է հիմնում

«Յուքոմ»-ը խաղողի այգի է հիմնում

Sat, 27 Jun 2026 16:15:39 +0400


«Լալվարի» սորտի խաղողը տարածված է Տավուշի մարզում՝ Դեբեդի հովտում և Բերդ համայնքում։ Տեղական այդ սորտը ստեղծվել է այգեգործների կողմից, ժողովրդական ընտրասերման միջոցով։ Այն օժտված է բավականին բարձր ֆիլոքսերադիմացկունությամբ։ Այդ սորտի խաղողն օգտագործում են սեղանի գինիների և շամպայնի գինենյութերի պատրաստման նպատակով։ Դեբեդի հովտի այգեգործներրից տեղեկացանք, որ հեռահաղորդակցության «Յուքոմ» ընկերությունը Հայաստանում մշակվող «Լալվարի» խաղողի հումքից Ֆրանսիայում յուրատեսակ գինիներ է արտադրում։ Այդ ընկերությունը նաև ձեռնամուխ է եղել Տավուշի մարզում «Լալվարի» սորտի խաղողի 5 հեկտար այգի հիմնելուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով