Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Խաղողի մթերման քանակի մասին տեղեկություններ չեն հայտնում

«Հրապարակ»․ Խաղողի մթերման քանակի մասին տեղեկություններ չեն հայտնում

Wed, 02 Sep 2026 10:25:55 +0400


Օգոստոսի 24-ին Տավուշի մարզպետին հարցում էի արել․ «Մարզի խաղող ընդունող ձեռնարկությունները 2026 թվականին այգեգործներից քանի՞ տոննա խաղողի ընդունման պայմանագիր ունեն, որքա՞ն է նախատեսում ընդունել Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, որքան` Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետը»։

Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «2026 թվականին այգեգործներից խաղողի ընդունման պայմանագրերի վերաբերյալ առաջարկում ենք դիմել մթերող կազմակերպություններին»: Եթե մարզպետն ու մարզպետի աշխատակազմը չգիտեն մարզի այգեգործներից խաղողի ընդունման պայմանագրերի տվյալները, ապա ինչո՞ւ է մարզպետի աշխատակազմում գործում գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչություն։ Հարց է ծագում` եթե այդ տվյալները չգիտեն, ապա ինչո՞վ են զբաղված։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով