Նախկին խորհրդականին անվանել է խելագար

Նախկին խորհրդականին անվանել է խելագար

Sat, 27 Jun 2026 18:00:07 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ դատարանը խիստ պատիժ կսահմանի իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հանդեպ, ով ճանաչել էր իր մեղավորությունը՝ գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի հետ անփույթ աշխատանքի հարցում։ Այս մասին նա գրել է իր սոցիալական կայքի էջում։ «Հույս ունեմ, որ նրա հանդեպ խիստ կվարվեն»,- գրել է Թրամփը։

Նա ասել է նաեւ, որ Բոլթոնը շատ հիմար է, անհավասարակշիռ եւ ոչ կոմպետենտ։ Սպիտակ տան նախագահը հայտարարել է իր գրառման մեջ, որ Բոլթոնը սարսափելի վատ մարդ է, խելագար, ով միայն ցանկացել է ստեղծել խնդիրներ, հրահրել պատերազմներ, առանց պատճառաբանության՝ մահ ու ավերում է տարածել ամենուր, ուր հայտնվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով