Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Հայտնի բլոգերին մահապատիժ է սպառնում

Հայտնի բլոգերին մահապատիժ է սպառնում

Sat, 27 Jun 2026 22:30:47 +0400


Բրիտանացի հայտնի TikTok-բլոգերուհի Բրուք Ջորջին ԱՄԷ-ում սպանության մեղադրանք է ներկայացվել։ Նա մեղադրվում է այն երիտասարդի սպանության մեջ, որի հետ ծանոթացել էր Համացանցով՝ Դուբայում գտնվելու ժամանակ։ Բլոգերուհուն սպառնում է մահապատիժ։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Բրուք Ջորջը 23 տարեկան է։ Նա Քենթի կոմսությունից է՝ Գրեյվզենդ քաղաքից։ Սպանվածը եւս բրիտանացի է։ Երիտասարդը սպանվել է խոհանոցային դանակով։

Դեպքը տեղի է ունեցել ենթադրյալ հարձակումից հետո։ Իրավապաշտպանները հայտարարում են, որ աղջիկը գործել է աֆեկտի վիճակում՝ ինքնապաշտպանության համար։ Հայտնի է դարձել նաեւ, որ երիտասարդը սկզբում սիրահետել է բլոգերուհուն, հետո սկսել շահագործել նրան, նույնիսկ վերցրել անձնագիրը եւ թույլ չի տվել, որ աղջիկը վերադառնա Մեծ Բրիտանիա։ Վերջնական որոշումը ԱՄԷ իշխանություններինն է։ Սպանությունը այն հանցատեսակներից է, որոնք համաձայն Էմիրաթների օրենքների, պատժվում է մահապատժով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահացել է ամերիկացի հայտնի ռեժիսոր Չաք Ռասելը

Մահացել է ամերիկացի հայտնի ռեժիսոր Չաք Ռասելը Sat, 25 Jul 2026 17:30:20 +0400 75 տարեկանում …