Կարծես տարածաշրջանը կանգնած է ահռելի պատերազմի շեմին
Sun, 28 Jun 2026 13:07:23 +0400

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին փաշիստները մեզ համոզում, որ ամերիկացիների, թուրքերի և ադրբեջանցիների հակաիրանական նախագիծը՝ TRIPP-ը (որը նույն Զանգեզուրի միջանցքն է՝ պարզապես ամերիկյան փաթեթավորմամբ), հանդիսանում է «Հայաստանի անվտանգության երաշխիքը»։
Սա նույնն է, ինչ բենզինի տակառի կողքին ծխել և միաժամանակ խոսել, որ բենզինի տակառի կողքը ծխելը բխում է առողջ ապրելակերպի սկզբունքներից ։
…
ԱՄՆ-ն իրականացնում է իր պատմության ամենախոշոր ռազմական լոգիստիկ գործողությունը։
ԱՄՆ-ի օդային լոգիստիկ ակտիվությունը Արևմտյան Ասիայում միայն վերջին յոթ օրերի ընթացքում աճել է շուրջ տասնմեկ անգամ։ Միևնույն ժամանակ նման ակտիվությունը շուրջօրյա շարունակվում է արդեն 76 օր և ամերիկյան ռազմաբազաները ստանում են աննախադեպ քանակով ռումբեր, հրթիռներ և զենք-զինամթերք։ Պետք է ֆիքսել, որ ծավալը այնքան ահռելի է , որ պարբերաբար ստացվում էր մի իրավիճակ։ երբ Մերձավոր Արևելքում գտվող ԱՄՆ ի բազաներ մատակարարված ռումբերի քանակը գերազանցում էր հենց ԱՄՆ ում պահեստավորված ռումբերի քանակին։
Խոսքը ԱՄՆ-ի ռազմական պատմության մեջ ամենախոշոր օդային փոխադրումների (Airlift) գործողության մասին է, որն իր ծավալներով գերազանցում է նույնիսկ 2003 թվականին Իրաքի պատերազմի ընթացքում իրականացված օդային փոխադրումները։ Բեռների տեղափոխման այսպիսի ծավալները զգալիորեն գերազանցում են պարզապես պաշարների սովորական համալրման շրջանակները։
ԱՄՆ-ի տարածաշրջանային բոլոր ռազմավարական պահեստները գործնականում ամբողջությամբ լցված են և շարունակում են համալրվել՝ հասնելով առավելագույն տարողունակության։
ԱՄՆ-ի բանակը հիմա տասնյակ միլիարդավոր դոլարներ չի ծախսում դատարկ սպառնալիքների կամ ցուցադրական զորաշարժերի վրա։ Այս ամենը կարող է վկայել կանխարգելիչ, հակառակորդին (Իրան) կաթվածահար անելու նպատակ ունեցող հարվածի նախապատրաստման և, հնարավոր է, նաև ցամաքային գործողության մեկնարկի մասին:
Մի խոսքով ունենք մի իրավիճակ, որ կարծես թե մեր տարածաշրջանը կրկին կանգնած է ահռելի պատերազմի շեմին։
Արման Աբովյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր