Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Ադրբեջանից հերթական խմբաքանակն է գալիս Հայաստան

Ադրբեջանից հերթական խմբաքանակն է գալիս Հայաստան

Sun, 28 Jun 2026 14:00:07 +0400


Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հաղորդվում է, որ բեռը ներառում է 770 տոննա ցորեն։

Նշվում է, որ մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջան տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, շուրջ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ:

Տարանցման հետ մեկտեղ Ադրբեջանից Հայաստան է արտահանվում նաև նավթամթերք։ Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփն ու Պուտինը փոխշահավետ գործարքի են գնում․ մանրամասներ՝ նոր զրույցից

Թրամփն ու Պուտինը փոխշահավետ գործարքի են գնում․ մանրամասներ՝ նոր զրույցից Sat, 10 Oct 2026 11:30:24 …