Կիրակի , 28 Հունիսի 2026

Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող

Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող

Sun, 28 Jun 2026 17:45:56 +0400


Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր վերանորոգված ավտոճանապարհին՝ կարկատաններ․
2025թ․-ին պետբյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգվեց Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը։

Ճանապարհի նորոգման աշխատանքներն իրականացրեց Թումանյանի ճանապարհների շինարարության և շահագործման ձեռնարկությունը։ Սակայն Ադրբեջանի հետ սահմանի դեմ-դիմաց գտնվող այդ ճանապարհի նորոգումն արվեց վատ որակով։

Տեղացի վարորդներն ասում էին, որ Թումանյանի ՃՇՇՁ-ն ճանապարհի նորոգման մեջ օգտագործել է այլ տեխնոլոգիա, սկզբից ճանապարհի ծածկին ավազ, մանրահատիկ քարեր են փռել, որից հետո կատարել ասֆալտապատումը։ Սակայն լրագրողիս հետ զրույցում Թումանյանի ՃՇՇՁ տնօրեն Մուկուչ Տիտանյանը ժխտեց, որ իրենք ավտոճանապարհի վերանորոգման գործում այլ տեխնոլոգիա են կիրառել։ Միջպետական ավտոճանապահի այդ հատվածի վերանորոգումն արվեց վատ որակով, որից հետո կապալառու կազմակերպությունը այն նորից նորոգեց, սակայն այս անգամ՝ սեփական ֆինանսների հաշվին։

Հիմա կրկնակի վերանորոգված այդ ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան, որոնք ժամանակի ընթացքում ասֆալտի ծածկի քայքայման, ճանապարհի շարքից դուրս գալու պատճառ են դառնալու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է խոսել․ հպարտանալ պետբյուջեի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկային միջոցներով կառուցված, վերանորոգված ճանապարհներով, սակայն շատ դեպքերում այդ ճանապարհները կառուցվում, նորոգվում են վատ որակով»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վեց տարի է` այս ճանապարհին եմ և չեմ հանձնվում

Վեց տարի է` այս ճանապարհին եմ և չեմ հանձնվում Sun, 10 May 2026 20:45:10 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով