Երեքշաբթի , 30 Հունիսի 2026

Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը

Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը

Sun, 28 Jun 2026 22:30:05 +0400


Մայրավանքում նշվեց Արամ Ա Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական ընտրության և օծման 31-ամյակը․

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին ընտրութեան եւ օծման 31-րդ տարեդարձին առիթով, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին եւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հովանին վայելով աշխարհատարած բոլոր թեմերու եկեղեցիներուն մէջ, Կիրակի, 28 Յունիս 2026-ին մատուցուած Սուրբ Պատարագի ընթացքին, կատարուեցաւ գոհաբանական աղօթք՝ Հայրապետական Մաղթանք՝ շնորհազարդ Հայրապետին առողջութեան, արեւշատութեան եւ արդիւնաւոր ծառայութեան համար։

Յաւուր պատշաճի քարոզեց Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Անուշաւան Արք. Դանիէլեան։

Սուրբ Պատարագէն ետք, վեհարանի դահլիճին մէջ տեղի ունեցաւ Արամ Ա. Կաթողիկոսին գահակալութեան 31-րդ տարեդարձին առիթով շնորհաւորական հաւաքոյթ։ Միաբանութեան անունով ուղերձ ընթերցեց Դպրեվանքի հսկիչներէն Հոգեշնորհ Տ. Ազատ Վրդ. Ֆիլիքեան։

Ուղերձէն անմիջապէս ետք Վեհափառ Հայրապետը արտասանեց իր օրհնութեան խօսքը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ

Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Mon, 22 Jun 2026 20:10:35 +0400 Կիլիկյան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով