Չորեքշաբթի , 12 Օգոստոսի 2026

Արսեն Զախարյանը լքու՞մ է իսպանական «Ռեալ Սոսիեդադ»-ը

Արսեն Զախարյանը լքու՞մ է իսպանական «Ռեալ Սոսիեդադ»-ը

Mon, 29 Jun 2026 11:30:14 +0400


Ռեալ Սոսիեդադի» իսպանական ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը մոտ է «Կրասնոդար» տեղափոխվելուն։ Այս մասին X–ում հայտնում է Armenie Football–ը։

Աղբյուրի տեղեկություններով` տրանսֆերը կարող է ձևակերպվել երկու շաբաթվա ընթացքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կրասնոդարը» համաձայնեցրել է հայ կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի տեղափոխումը Սաուդյան Արաբիայի «Ալ–Ահլի» 25 մլն եվրոյով։

Զախարյանը 23 տարեկան է, նա «Ռեալ Սոսիեդադ» է տեղափոխվել Մոսկվայի «Դինամոյից» 2023 թվականի ամռանը և իսպանական ակումբում 65 խաղ է անցկացրել, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։ Վերջին երկու խաղաշրջանների ընթացքում կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի 43 խաղ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զոհված միգրանտների թիվը հասել է 67-ի

Զոհված միգրանտների թիվը հասել է 67-ի Sat, 01 Aug 2026 16:30:12 +0400 Մարոկկոյից իսպանական Սեուտա …