Երկուշաբթի , 29 Հունիսի 2026

Վահագն Հովակիմյանին էլ շփոթում են ՔՊ-ի հետ

Վահագն Հովակիմյանին էլ շփոթում են ՔՊ-ի հետ

Mon, 29 Jun 2026 11:36:20 +0400


Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողները «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանին հարցրել են, թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ դատարանի դատավորը նրան շփոթել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հետ։

Վարդևանյանը, պատասխանելով հարցին, նշել է, որ նման շփոթություններ նախկինում ևս եղել են։ Որպես օրինակ նա հիշեցրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հետ կապված դեպքը՝ նշելով, որ վերջինիս նույնպես երբեմն կապում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, քանի որ 2021 թվականին նա Սահմանադրական դատարանում հանդես է եկել որպես այդ քաղաքական ուժի ներկայացուցիչ։

Փաստաբանը հավելել է, որ 2021 թվականի ընտրություններից հետո կայացած ՍԴ նիստերին թե՛ ինքը, թե՛ Հովակիմյանը մասնակցել են որպես ներկայացուցիչներ, ինչով էլ, ըստ նրա, պայմանավորված են նմանատիպ շփոթությունները։

«Վահագն Հովակիմյանին էլ շփոթում են ՔՊ-ի հետ»,- ասել է Վարդևանյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վահագն Հովհակիմյան, Ձեր թվաբանությունը ի՞նչ է կարծում

Վահագն Հովհակիմյան, Ձեր թվաբանությունը ի՞նչ է կարծում Tue, 16 Jun 2026 09:22:49 +0400 Օրվա իշխանությանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով