Ցանկանում են ազատ արձակել վտանգավոր հանցագործներին
Mon, 29 Jun 2026 20:00:12 +0400

Բրիտանական Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է տարբեր ծանր հանցագործությունների տուժող ճանաչված յոթ հազար անձի, որ պատրաստվում է վաղաժամ ազատ արձակել իրենց գործերով դատապարտված վտանգավոր հանցագործներին։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Պատճառը՝ բանտերի գերհագեցվածությունն է։ Հասարակությունն այս լուրը ընդունել է անհանգստությամբ։ Ազատ արձակման պրոցեսը սկսվելու է սեպտեմբերի երկուսից։ Վաղաժամ ազատ արձակումը, ըստ հրապարակման, իրականացվում է «փափուկ արդարադատություն» ծրագրի շրջանակում։ Նպատակը՝ բանտերում «տեղեր ազատելն է»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր