Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Երևանում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել

Երևանում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել

Mon, 29 Jun 2026 20:45:11 +0400


Մալաթիայի համայնքային ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 23-ին՝ ժամը 12:10-ին, խուզարկություն են իրականացրել 33-ամյա տղամարդու բնակարանում։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, հայտնաբերվել է 1 կիլոգրամ և 750 գրամ տարողությամբ 6 ապակյա տարա՝ ամբողջությամբ լցված դեղնականաչավուն, մանրացված և չորացված զանգվածով, կանեփի 40 կանաչ բույս, ինչպես նաև մոխրացած հետքերով մեկ ծխամորճ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Ոստիկանության գվարդիայի ծառայողները նույն օրը՝ ժամը 12:15-ին, Ազատության պողոտայի հասցեներից մեկից, թմրամիջոց պահելու և օգտագործելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա, ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 23-ամյա երիտասարդի։

Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,31 գրամ ընդհանուր քաշով թղթե փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, ինչպես նաև մոխրացած հետքերով մեկ բժշկական կաթոցիչ։

Երիտասարդի հայտարարության համաձայն՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը գնել է անձնական օգտագործման նպատակով։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինձ համար ցավալի փաստն այն է, որ չկարողացա հրաժեշտ տալ երկնքի բաժին դարձած հորս

Ինձ համար ցավալի փաստն այն է, որ չկարողացա հրաժեշտ տալ երկնքի բաժին դարձած հորս Wed, …