Երեքշաբթի , 30 Հունիսի 2026

Եվրոպայում անոմալ շոգեր են

Եվրոպայում անոմալ շոգեր են

Mon, 29 Jun 2026 23:30:30 +0400


Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Եվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ։ Երեկ՝ հունիսի 27-ին, Բեռլինում օդի ջերմաստիճանը հասել է +39.9°C-ի՝ սահմանելով քաղաքի օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության բացարձակ առավելագույնը։ Բեռլինում կանոնավոր օդերևութաբանական դիտարկումները իրականացվում են 1876 թվականից։

Նախորդ բացարձակ ռեկորդը կազմել էր +38.5°C և գրանցվել էր 2019 թվականին։

Ռեկորդային շոգը չի սահմանափակվել միայն Գերմանիայով։ Ընդհանուր առմամբ, հունիսի 27-ի տվյալներով՝ Եվրոպայի 19 երկրներում գործող 64 օդերևութաբանական կայաններում նույնպես գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ»,- գրել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Կիոկուշին կարատեի բացարձակ չեմպիոն Ֆրանսիսկո Ֆիլիոյի հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Կիոկուշին կարատեի բացարձակ չեմպիոն Ֆրանսիսկո Ֆիլիոյի հետ Sat, 28 Feb …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով