Երեքշաբթի , 30 Հունիսի 2026

ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում

ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում

Tue, 30 Jun 2026 16:45:25 +0400


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ադրբեջանցի պատգամավորը հերթական անգամ խոստովանում է, որ առաջ չէին կարող իրենց թույլ տալ Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի առաջ մղումը, առավել ևս՝ միջազգային որևէ գործընկերոջ մոտ․․․

Երեկ Հայաստանի Հանրապետության դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում։ Ընդ որում, դրա մասին գրում է հենց Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Նման հավաքների մասին տեղեկատվության պակաս ադրբեջանական պաշտոնական աղբյուրներում չկա, նրանք շատ ուրախ են գրել Հայաստանի զավթման ծրագրերի մասին, առավել ևս՝ երբ Հայաստանից դրանց պատշաճ արձագանքող չկա։

Ինչևէ, այս հավաքի ժամանակ հնչած ելույթներից ուշադրություն գրավեց Ադրբեջանի իշխող պատգամավոր Մալահաթ Իբրահիմգըզըի այն ելույթը, որտեղ նա ասում է․ «Նախկինում դժվար էր միջազգային հարթակներում արտասանել «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը, ապա այսօր միջազգային կազմակերպությունների օրակարգում են Արևմտյան Ադրբեջանից արտաքսված մեր հայրենակիցների իրավունքները»։

Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունով կոչելը նորմալ դիվանագիտության կազմակերպման դեպքում երբեք հնարավոր չէր լինի նաև այսօր, բայց դե․․․ այս ամենն Ադրբեջանի համար հնարավոր են դարձնում հայկական կառավարությունը ղեկավարող նրա փաստաբանները»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լուսավորությունը, դիվանագիտությունը և «հայի բախտը»

Լուսավորությունը, դիվանագիտությունը և «հայի բախտը» Mon, 29 Jun 2026 20:57:15 +0400 Լուսավորության դարաշրջանի ամենակարկառուն դեմքերից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով