Երեքշաբթի , 30 Հունիսի 2026

Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում

Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում

Tue, 30 Jun 2026 17:15:37 +0400


Նաթանյահուի կառավարության՝ հայերի ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումը Հայաստանում կամա, թե ակամա պարզեց մի իրականություն, որ ցեղասպանության ճանաչման հարցում հայաստանյան հանրությունը կամ հայկական միջավայրը առավելապես գտնվում է ծայրահեղությունների դաշտում՝ մի ծայրահեղությունը Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունն է, մյուս ծայրահեղությունը՝ դրա հակառակը:

Այլ կերպ ասած, հարցը մեզանում կարծես թե դուրս է եկել քաղաքականության կոնցեպտուալ շրջանակից, հայտնվելով մի իրավիճակում, երբ փաստորեն մի ծայրայեղությունը սնուցում է մյուսին, իսկ երկուսը միասին՝ կամա, թե ակամա պարզապես մաշում են կարեւորագույն խնդիրներից եւ օրակարգերից մեկը:

Ի դեպ, ես այս գնահատականը՝ վարվող քաղաքականության հանդեպ առհասարակ, հնչեցրել եմ վաղուց, նշելով, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականության ամենավտանգավորը այն է, որ նա սրելով ազգային ինքնության, արժեքների, պատմության, եւ այդ թվում ողբերգությունների հանդեպ այսպես ասած մերժման կամ մոռացության մթնոլորտ կամ մտայնություն, թեկուզ ոչ ուղիղ տրամաբանությամբ ու շեշտադրումներով՝ բայց ակնհայտ մերժման ծայրահեղությամբ, այդուհանդերձ հրահրում է հակառակ ծայրահեղություն: Այդպիսով, նա ազգային ինքնության, պատմության, անգամ ողբերգության ու ցավի հանգամանքը մղում է ծայրահեղության դաշտ:

Իսկ ծայրահեղությունը՝ ինչ շեշտադրումով էլ այն լինի, ճնշում է, խեղդում է միտքն ու ռացիոնալը, խեղդում է հաշարկը:

Իսկ ի՞նչն է քաղաքական սուբյեկտության շարքից հանում որեւէ հանրության կամ պետության՝ կարեւորագույն պետական, ազգային, նաեւ համամարդկային նշանակության հարցերում հաշվարկի կարողության ու ռացիոնալ մտածողության, չափման բացառումը:

Այս մասին գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատմական շոգ Եվրոպայում

Պատմական շոգ Եվրոպայում Sun, 28 Jun 2026 19:45:10 +0400 Վերջին օրերին Եվրոպան պատած շոգի ալիքը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով