Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

Որքան կարժենա ռազմաբազայի վերականգնումը

Որքան կարժենա ռազմաբազայի վերականգնումը

Tue, 30 Jun 2026 21:30:52 +0400


Իրանական հարվածների հետեւանքով Բահրեյնում գտնվող ամերիկյան վնասված ռազմածովային ռազմակայանի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 400 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Ռազմակայանը լուրջ վնասվածքներ է ստացել այս տարվա փետրվարից հունիս ժամանակահատվածում իրանական հարվածների հետեւանքով։ Վնասվել է 10 շինություն եւ արբանյակային կապի երկու տերմինալ։ Միացյալ Նահանգները տարհանել է անձնակազմի մեծ մասին, թողնելով միայն փոքրաթիվ զորախումբ բազայում։ Վաշինգտոնը սակայն ցանկանում է վերականգնել ու արդիականացնել բազան։ Դրա համար վարչակազմին անհրաժեշտ կլինի 400 միլիոն դոլար։ Հնարավոր է նաեւ, որ Պենտագոնը իր զինվորականներին տեղափոխի Քուվեյթ ու Սաուդյան Արաբիա՝ հնարավոր նոր բախման դեպքում վնասները նվազեցնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկրի հիմքերն է քանդում` օրենքի տակ քողարկված

Երկրի հիմքերն է քանդում` օրենքի տակ քողարկված Thu, 24 Sep 2026 14:00:24 +0400 Latest news …