Չորեքշաբթի , 1 Հուլիսի 2026

Ոչ մեծ ծավալի ծանրոցների դիմաց կգանձնվի մաքսատուրք

Ոչ մեծ ծավալի ծանրոցների դիմաց կգանձնվի մաքսատուրք

Wed, 01 Jul 2026 01:30:10 +0400


Հուլիսի 1-ից Եվրամիությունում ժամանակավորապես մաքսատուրք կսահմանվի ոչ մեծ ծավալի ոչ թանկարժեք ծանրոցների համար, եթե ծանրոցները երրորդ երկրներից են։ Մաքսատուրքի արժեքը կազմելու է 3 եվրո։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։

Որոշումը հատկապես կայացվել է Չինաստանից առաքվող ապրանքների առնչությամբ։ Եվրահանձնաժողովը պարզաբանել է, որ նորամուծությունը նպատակ ունի պաշտպանելու եվրոպացի արտադրողներին ոչ բարեխիղճ մրցակցությունից, իսկ սպառողներին՝ ոչ անվտանգ արտադրանքից։ Մաքսատուրքերը գանձվելու են մինչեւ 150 եվրոյանոց ծանրոցներից։

Ընդ որում, սկսած երեք եվրոյից գանձվելու է ոչ թե ողջ ծանրոցի, այլ պարունակած յուրաքանչյուր ապրանքատեսակի համար։ Այսպես, եթե ծանրոցում կա գիրք, վերարկու եւ բաժակ, ապա գանձվելու է 9 եվրո, քանի որ առկա է երեք ապրանքատեսակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով