Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Մի շարք շրջաններում հրդեհային վտանգի ամենաբարձր աստիճան է սահմանվել

Մի շարք շրջաններում հրդեհային վտանգի ամենաբարձր աստիճան է սահմանվել

Sat, 29 Aug 2026 22:00:05 +0400


Հունաստանի մի շարք շրջաններում սահմանվել է հրդեհային սպառնալիքի ամենաբարձր՝ հինգերորդ աստիճան։ Համաձայն առկա պաշտոնական տեղեկության, հրդեհային սպառնալիքի ամենաբարձր աստիճան է սահմանվել՝ Կրետե կղզու ողջ տարածքում, Հռոդոս կղզում, Կարպատոս կղզում, Հարավ-Էգեյան կղզիներում։ Հրդեհային սպառնալիքի նախավերջին կամ չորրորդ մակարդակ է սահմանվել, որը համարվում է խիստ վտանգավոր՝ Ատտիկայում, Էվբեյա, Լեսբոս, Քիոս, Սամոս Իքարիա, Կիկլադա Կալիմնոս եւ Քոս կղզիներում, ինչպես նաեւ՝ Լակոնիայում։

Իշխանությունները՝ թե կենտրոնական եւ թե ռեգիոնալ կամ տեղական, կոչ են արել բարձրացնել պատրաստականությունը, հատկապես այն շրջաններում, որտեղ սպառնալիքը ամենաբարձր մակարդակում է գտնվում։ Սպասվում է, որ ուժգին քամու պոռթկումները կհասնեն մինչեւ ութ բալի՝ ըստ Բոֆորթի սանդղակի, ինչը կարող է հնարավոր հրդեհների բռնկման դեպքում դժվարացնել հրդեհաշիջման աշխատանքները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանում ժայթքել է Եվրասիայի ամենաբարձր հրաբուխը

Ռուսաստանում ժայթքել է Եվրասիայի ամենաբարձր հրաբուխը Mon, 17 Aug 2026 21:00:39 +0400 Ռուսաստանում՝ Կամչատկայում ժայթքել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով