Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 132-ի․ Կոլումբիայում սուգ է

Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 132-ի․ Կոլումբիայում սուգ է

Tue, 11 Aug 2026 11:30:05 +0400


Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 132-ի, ևս 570-ը վիրավորվել է, հաղորդում է Caracol հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարության նոր տվյալներին։

«132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել, իսկ 32 քաղաքներում հայտարարվել է կարմիր տագնապի մակարդակ», – ասվում է հայտարարության մեջ։

Ամենալուրջ իրավիճակը նկատվում է Պերեյրայում և սուրճով առատ այլ շրջաններում, ինչպես նաև Վալե դել Կաուկա և Չոկո դեպարտամենտներում։

Կոլումբիական իշխանություններն ավելի վաղ հայտնել էին 111 զոհի և 87 վիրավորի մասին։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը վնասել է 1575 բնակելի շենք, որոնցից 61-ը՝ ամբողջությամբ ավերվել։ Մասնավորապես, վնասներ են կրել 18 բժշկական հաստատություններ, 52 կրթական հաստատություններ, 18 ճանապարհային հատվածներ և յոթ օդանավակայաններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ողբերգություն է․ հարյուրավոր կորած զբոսաշրջիկներ, զոհերի թիվն աճում է

Ողբերգություն է․ հարյուրավոր կորած զբոսաշրջիկներ, զոհերի թիվն աճում է Thu, 27 Aug 2026 09:30:43 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով