Ուրբաթ , 24 Հուլիսի 2026

Զոհերի թիվը հասնում է 2000-ի․ հայեր ևս տուժել են

Զոհերի թիվը հասնում է 2000-ի․ հայեր ևս տուժել են

Wed, 01 Jul 2026 12:30:48 +0400


Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 1 943-ի։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը: Վերջին տվյալներով՝ կա ավելի քան 10 570 վիրավոր։

Վենեսուելացի և արտասահմանցի մասնագետները փլատակներից դուրս են բերել 6 461 մարդու, իսկ մոտ շուրջ 13 500 կարողացել է փլատակներից դուրս գալ ինքնուրույն կամ հարազատների, հարևանների օգնությամբ։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ավերիչ երկրաշարժից 6 օր անց Լա Գուայրա նահանգում փլատակներից ողջ դուրս է բերվել 3 տարեկան երեխա։
Որոնողոփրկարարական աշխատանքները շարունակվում են։ Աղետի գոտում բացի տեղի փրկարարներից և կամավորներից, աշխատում են 30 երկրներից ժամանած շուրջ 3 հազար փրկարարներ:

Հիշեցնենք` Վենեսուելայում հունիսի 25-ին երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,2, երկրորդինը՝ 7,5: Դրանից հետո գրանցվել է ևս մոտ 30 հետցնցում։
Տարերային աղետը հանգեցրել է բնակելի տների և ենթակառուցվածքների օբյեկտների մասշտաբային ավերածությունների, բժշկական հաստատությունների վնասների, ինչպես նաև երկրի գլխավոր օդանավակայանի փակման:

Հայտնի է նաև, որ հզոր երկրաշարժերի հետևանքով նաև հայեր են տուժել, նրանցից մի քանիսն անհետ կորած են համարվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ջրասուզակը 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին

Ջրասուզակը 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին Mon, 20 Jul 2026 09:15:48 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով