Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

ԵՄ-ն այսօր կքննարկի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցը

ԵՄ-ն այսօր կքննարկի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցը

Tue, 21 Apr 2026 13:07:09 +0400


Եվրոպան ավելի արդյունավետ կապեր է կառուցում Կենտրոնական Ասիայի հետ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով։

Այս մասին լրագրողներին հայտնել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։

«Այսօր մենք տեսնում ենք, թե որքան հիմնավոր է Եվրահանձնաժողովի Սևծովյան ռազմավարությունը։ Այս ռազմավարության բաղադրիչներից մեկը կապակցվածությունն է։ Այս կապակցվածության շրջանակներում մենք ավելի լավ ենք կապում Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով», – ասել է նա։

Կոսը ընդգծել է, որ առևտուրն ու էներգետիկան կապի հիմնական ոլորտներն են։

«Հյուսիսում առևտրային ուղիները փակ են Ռուսաստանի պատճառով, իսկ հարավային ուղիները կասեցվել են Իրանի հետ պատերազմի պատճառով», – նշել է եվրոպացի պաշտոնյան։

Նա հավելել է, որ այսօր ԵՄ-ն կքննարկի Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման հարցը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների

Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների Wed, 07 Oct 2026 12:23:45 +0400 Հարութ Սասունյան …